Logo

Գվարդիոլան հրաժարվել է Նեյմարին ձեռք բերելու հնարավորությունից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:05 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է ՊՍԺ-ի առաջարկից՝ ձեռք բերել փարիզյան ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարին, հայտնում է Sport.es-ը։

30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին կատալոնական «Բարսելոնայից»։ 2022/23 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 6 խաղի, խփել 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ կոնֆլիկիտ պատճառով ցանկացել է հեռանալ ակումբից։ Այնուամենայնիվ, հետագայում նրանց հարաբերությունները հարթվել են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա