Logo

Գվարդիոլան անդրադարձել է «Լիվերպուլի» 1-ին և 2-րդ գոլի դրվագներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:29 / 16.04.2022ՍՊՈՐՏ
null

Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» գավաթային կիսաեզրափակիչը:

«Ծանր խաղակեսից հետո ներդրեցինք ամբողջ ուժերը: Առաջին գոլն այնքանով էր տրամաբանական, որ «Լիվերպուլը» շատ ուժեղ է ստանդարտ խաղարկումների ժամանակ, երկրորդ գոլը պատահականություն էր: Դժվար է վերադառնալ այդպիսի հաշվի դեպքում, սակայն տղաներս գերազանց արեցին դա»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 19:30-ին, Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչում ուժերն են չափելու «Չելսին» և «Քրիսթալ Փելասը»:

 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա