Logo

Գվարդիոլան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:56 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստվում է երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Mirror-ի հաղորդմամբ՝ իսպանացուն դուր է գալիս Մանչեսթերի կյանքն ու չի պատրաստվում մարզչական կարիերան շարունակելու այլ տարբերակներ դիտարկել:

Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու նվազագույնը մինչև 2025 թվականը:

Ակումբում, ստանալով Գվարդիոլայի նախնական համաձայնությունը, դադարեցրել են նրա՝ հնարավոր փոխարինողների հետ ընթացող բոլոր բանակցությունները:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում նոր համաձայնագիր էր ստորագրել նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը

Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակները» միանձնյա գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայում հասել են մինչև կիսաեզրափակիչ. «Ռեալի» դեմ առաջին խաղն ավարտվել է «Սիթիի» հաղթանակով (4:3):

Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին(ուղիղ եթեր, «Վիվառո Սպորտ»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա