Logo

«Ռեալի» դեմ խաղից առաջ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» կորուստների մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:09 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ռեալ» - «Սիթի» պատասխան խաղից առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է իր թիմի կադրային խնդիրներին:

«Սթոունզը հաստատ չի խաղա, Ուոքերը կուղևորվի Մադրիդ, և տեղում կորոշենք՝ խաղադաշտ դուրս կգա՞, թե՞ ոչ: Նա մի քանի շաբաթ բաց է թողել, սակայն հույս ունեմ՝ կօգնի մեզ: Նրան հաջողությամբ կարող է փոխարինել Կանսելուն: Վաղն ամեն ինչ պարզ կլինի»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Սիթի» հանդիպումը մեկնարկելու է մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «քաղաքաբնակների»՝ 4:3 հաշվով հաղթանակով: Պատասխան հանդիպումը նույնպես կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա