Logo

Գվարդիոլա. «Արսենալին» չեմ հարգում խաղադաշտից դուրս»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.07.2020ՍՊՈՐՏ
pep guardiola mikel arteta overlay gj91rurd5veq1jj8jb1a5pe5a - Գվարդիոլա. «Արսենալին» չեմ հարգում խաղադաշտից դուրս»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:59

-

-

Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Արսենալից» պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արժանին է մատուցել լոնդոնցիներին, սակայն ընդգծել է, որ չի հարգում ակումբին խաղադաշտի սահմաններից դուրս։

Ենթադրելի է, որ «զինագործները» եղել են ԱՊԼ-ի այն ակումբների թվում, որոնք դիմել են Սպորտային արբիտրաժային դատարանին և խնդրել չբավարարել «քաղաքաբնակներին» եվրագավաթների մասնկացությունից զրկելու բողոքարկումը։

«Առաջին խաղակեսը մենք չխաղացինք այնպես, ինչպես երկրորդը, դա միակ ափսոսանքն է։ Ցանկանում էինք 90 րոպեն անցկացնել երկրորդ խաղակեսի նման։

Բայց պարտություն կրելուց հետո, մենք սեղմեցինք միմյանց ձեռքերը։ Մրցակիցները միշտ արժանի են հարգանքի։ «Արսենալին» հարգում եմ դաշտի սահմաններում, սակայն ոչ դաշտից դուրս։ Շնորհավորում եմ նրանց ու հաջողություն մաղթում եզրափակիչում»,-ասել է Գվարդիոլան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա