Logo

Գվարդիոլա. «Էրլինգն ի ծնե հաղթող է»

09:30 / 15.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գերմանական «Լայցպիգի» նկատմամբ տնային հաղթանակը 7-0 հաշվով:

«Շատ լավ հանդիպում էր առաջին րոպեից մինչև վերջինը: Մենք շատ լավ էինք գործում ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա: Հոլանդը փայլում էր և առհասարակ բոլորը խաղացին անկրկնելի:

60 րոպեում 5 գոլ խփելու համար ահռելի տաղանդ է պետք, նաև ամուր հոգեբանություն և հաղթողի կամք: Էրլինգն ի ծնե հաղթող է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը դարձել էր պենտա-տրիկի հեղինակ։ Հոլանդը կրկնեց ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը, որը կատալոնական «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մեկ խաղում 5 անգամ գրավել էր Լևերկուզենի «Բայերի» դարպասը (7-1): Չեմպիոնների լիգայում պենտա-տրիկ գրանցել է նաև բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, որը Դոնեցկի «Շախտյորի» կազմում խմբային փուլում 5 գոլ է խփել բելառուսական ԲԱՏԷ-ին (7-0):

22-ամյա նորվեգացին նաև 5-րդ հեթ-տրիկը գրանցեց ընթացիկ մրցաշրջանում:

«Մանչեսթեր Սիթիի» ու «Լայպցիգի» առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։ Քառորդ եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմի մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա