Logo

Գվարդիոլա. «Իդեալական հանդիպում անցկացրինք»

23:07 / 01.04.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղում հաղթանակը (4-1):

«Առաջին րոպեից մինչև 93-րդ րոպեն մենք իդեալական հանդիպում անցկացրինք: Չնայած բաց թողած գնդակին՝ լավ էինք խաղում: Նրանք միշտ վտանգավոր էին պաշտպանությունից հարձակման անցնելիս, բայց մենք իրոք լավ խաղացինք:

Սա վերջին 7 տարիներին մեր լավագույն ելույթներից էր: Ֆուտբոլիստներս գիտեին, որ մենք վատ չենք խաղում: Գոլ բաց թողնելով առաջինը՝ կարողացանք հետագայում շտկել իրավիճակը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնությունում 28 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 64 միավորով երկրորդն է, իսկ «Լիվերպուլը»՝ 27 խաղից հետո 42 միավորով 6-րդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա