Logo

Գվարդիոլա. «Իմ «Բարսելոնայից» գնդակ խլելու համար մրցակցին 3 թնդանոթ և 100 փամփուշտ էր հարկավոր»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 17.03.2021ՍՊՈՐՏ
barca pep - Գվարդիոլա. «Իմ «Բարսելոնայից» գնդակ խլելու համար մրցակցին 3 թնդանոթ և 100 փամփուշտ էր հարկավոր»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:18

-

-

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է եզրային պաշտպան Ժոաու Կանսելուին կիսապաշտպանությունում օգտագործելու ցանկության մասին:

«Նման մոտեցում սկսել եմ կիրառել դեռ Գերմանիայում աշխատելու ժամանակ: Եթե Բունդեսլիգայում գնդակ ես կորցնում, քեզ սպանում են հակագրոհների ժամանակ: Դա այն դեպքում, եթե ձեր եզրային պաշտպանները չափազանց լայն են տեղակայված: Ես այդ դասը քաղել եմ դեռ «Բարսելոնայում», բայց այնտեղ մենք կարողանում էինք վերահսկել խաղը, որովհետև անհավանական ֆուտբոլիստներ ունեինք: Մրցակցին 3 թնդանոթ և 100 փամփուշտ էր հարկավոր, որպեսզի «Բարսան» գնդակ կորցներ: Անհնար էր այդ թիմին հաղթել գնդակի վերահսկողության համար պայքարում:

Գերմանիայում ամեն ինչ այլ էր: Դաշտի կենտրոնում ավելի շատ խաղացողներ էին անհրաժեշտ: Հարկավոր էին 4-6 ֆուտբոլիստ կարճ փոխանցումներով խաղալու համար, այդպես ավելի լավ ես վերահսկում գնդակը: Իմ մոտեցումները փոխվել են հենց այդ պատճառով:

«Բավարիայում» Ֆիլիպ Լամին հրահանգեցի կենտրոն տեղափոխվել, իսկ «Մանչեսթեր Սիթիում»՝ Ֆաբիան Դելֆին, երբ մենք անհավանական մրցաշրջանում 100 միավոր վաստակեցինք: Հետագայում այդ հնարքը հաջողվեց նաև Ալեքսանդր Զինչենկոյի շնորհիվ, իսկ հիմա դա փորձարկում ենք Կանսելուի միջոցով: Ոչ բոլոր եզրային պաշտպաններն են կարողանում նման կերպ խաղալ:

Ամբողջ իմաստն այն է, որ պաշտպանվում ենք գնդակին տիրելով, բայց նաև պետք է ագրեսիվ լինենք այն կորցնելու դեպքում»,- կատալոնացու խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա