Logo

Գվարդիոլան 11-մետրանոցն իրացնողի անսովոր ելք է գտել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 08.02.2021ՍՊՈՐՏ
ederson - Գվարդիոլան 11-մետրանոցն իրացնողի անսովոր ելք է գտել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:19

-

-

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ խաղից (4:1) հետո կրկին խոսել է 11-մետրանոցն իրացնելու խնդրի մասին: Առաջին խաղակեսում Ռահիմ Սթերլինգը 11-մետրանոց է վաստակել, սակայն նշակետին մոտեցած Իլկայ Գյունդողանի հարվածը բարձր է ստացվել: Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «քաղաքայիններն» արդեն 3 անգամ վրիպել են 11-մետրանոցն իրացնելիս:

«Դա մեզ համար խնդիր է: Չի կարելի նման կարևոր պահերին վրիպել 11-մետրանոցից, անկախ նրանից, թե ով է հարվածողը: Հնարավոր է հաջորդ անգամ Էդերսոնը հարվածի: Ստիպված ենք մտածել այդ մասին»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

Նախկինում Էդերսոնը նշակետին մոտեցել է հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա