Logo

Գվարդիոլան անդրադարձել է Դե Բրույնեի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.01.2021ՍՊՈՐՏ
1583048224 438601 noticia normal - Գվարդիոլան անդրադարձել է Դե Բրույնեի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է հարձակողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ապագայի հարցին:

ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ բելգիացին մերժել է անգլիական ակումբի՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման առաջին առաջարկը:

«Համարյա վստահ եմ, որ նա կմնա այստեղ, բայց միաժամանակ հարկավոր է հարգանքով մոտենալ գործընթացին:

Ես իրազեկ չեմ՝ ինչ է տեղի ունենում, քանի որ չեմ խոսել Չիկի Բեգիրիստայնի (ակումբի մարզական տնօրենը՝ խմբ․) հետ, սակայն Կևինը գիտի՝ մենք նրան ինչպես ենք վերաբերվում: Դե Բրույնեն պարզապես ֆուտբոլիստ չէ, նա նաև կարևոր անձնավորություն է ակումբի համար: Ես չեմ անհանգստանում: Դա վերջիվերջո լինելու է նրա որոշումը, ու հուսով եմ՝ ամեն ինչ լավ կվերջանա»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Bild. Պրեմիեր լիգայում կարող է սենսացիոն տրանսֆեր իրականանալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա