Logo

Գվարդիոլան ասել է՝ որ խաղային տարրը պետք է բարելավի Հոլանդը

12:07 / 14.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից առաջ խոսել է մանչեսթերյան ակումբի նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդի մասին:

«Ինձ դուր չի գալիս, երբ հարձակվողը մնում է մրցակցի տուգանային հրապարակում միայն նրա համար, որ գոլ խփի: Իհարկե, դա Հոլանդի գլխավոր նպատակն է, սակայն ցանկանում ենք, որ կատարելագործի մյուս խաղային տարրերը: Նա կարող է մասնակցել գրոհին կամ ինքը սկսել, երբ մոտ չենք գտնվում մրցակցի տուգանային հրապարակին: Էրլինգն այս առումով աճ է գրանցել, սակայն վստահ եմ՝ դեռ ավելացնելու տեղ ունի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ թիմերը Գերմանիայում 1-1 հաշվով էին ավարտել առաջին հանդիպումը:

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ» պատասխան խաղը կմեկնարկի մարտի 14-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա