Logo

Գվարդիոլան խնդրել է չբանակցել Ֆատիի տեղափոխության համար՝ «Բարսայի» հանդեպ հարգանքից ելնելով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.09.2021ՍՊՈՐՏ
3200218 65559628 2560 1440 - Գվարդիոլան խնդրել է չբանակցել Ֆատիի տեղափոխության համար՝ «Բարսայի» հանդեպ հարգանքից ելնելով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի պատրաստվում իր թիմ հրավիրել «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Անսու Ֆատիին:

18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը ցանկանում է որքան հնարավոր է արագ համաձայնեցնել կատալոնական ակումբի հետ բարելավված պայմաններով պայմանագիրը և «Բարսայի» նկատմամբ այդ հարցով ճնշում գործադրելու նպատակով կապ է հաստատել եվրոպական այլ թոփ-ակումբների, այդ թվում՝ «Սիթիի» ներկայացուցիչների հետ:

Գվարդիոլան «քաղաքաբնակների» ղեկավարությանը խնդրել է չքննարկել Ֆատիի հնարավոր տեղափոխությունը, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերություններն իր նախկին ակումբի հետ, որը լուրջ ֆինանսական դժվարությունների է հանդիպել:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է մարզչի քայլն ու դժգոհ մնացել Մենդեշի գործողություններից:

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա