Logo

Գվարդիոլան՝ Ռոնալդուի ՄՅՈՒ տեղափոխության մասին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 28.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 2 17 - Գվարդիոլան՝ Ռոնալդուի ՄՅՈՒ տեղափոխության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք հիասթափվել է, որ ակումբը չի կարողացել գնել ոչ Հարի Քեյնի (մնաց «Տոտենհեմում»), ոչ էլ Կրիշտիանու Ռոնալդուի (տեղափոխվեց ՄՅՈՒ) տրանսֆերային իրավունքները։

«Կասեի, որ «հիասթափվել» բառը տեղին չէ։ Մենք բացառիկ կազմ ունենք։ Այստեղ ժամանելուցս ի վեր ես միշտ երախտապարտ եմ նրա համար, որ մենք լավագույն ֆուտբոլիստներն ունենք։ Այնպես որ մենք հիասթափված չենք։

Հիանալի է, որ Ռոնալդուն վերադարձել է Անգլիա։ Դա լավ նորություն է ԱՊԼ-ի համար»- Գվարդիոլայի խոսքն է հաղորդում BT Sport-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա