Logo

Գվարդիոլան ու նրա թիմը, փաստորեն, «լցրեցին» «Շալկե-04»-ի ղեկավարության համբերության բաժակը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.03.2019ՍՊՈՐՏ
690 - Գվարդիոլան ու նրա թիմը, փաստորեն, «լցրեցին» «Շալկե-04»-ի ղեկավարության համբերության բաժակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:04

-

-

Դոմենիկո Տեդեսկուն հեռացվել է «Շալկե-04»-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Գելզենկիրխենը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեդեսկուից հրաժարվելու որոշումը ծանր տրվեց։ Մենք գնահատում ենք նրա ներդրումը «Շալկե-04»-ի աճի գործընթացում։ Թիմը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում աճեց, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։

Բայց մենք չէինք կարող անտեսել ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքների վատթարացումը։ Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո եկանք այն եզրակացության, որ այս ընթացքը դրական ուղղությամբ փոխելու համար անհրաժեշտ են փոփոխություններ»,- ասել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Յոհան Շնայդերը։

Տեդեսկուի համար վերջին խաղը գելզենկիրխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճն էր։ «Քաղաքայինները» մրցակցին ջախջախել են 7-0 հաշվով ու դուրս թողել հետագա պայքարից։ Ինչ վերաբերում է Բունդեսլիգային, ապա գործող փոխչեմպիոնն այս պահին զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

«Շալկե-04»-ը աննախադեպ ակցիա է ձեռնարկել «Սիթիից» 0-7 հաշվով կրած պարտությունից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա