Logo

Գոլահարները՝ դեմ հանդիման, անհաշտ մրցակիցների հոբելյանական խաղը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 4-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 19.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
186515269 163182565812610 7698842333262251479 n - Գոլահարները՝ դեմ հանդիման, անհաշտ մրցակիցների հոբելյանական խաղը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 4-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը:

«Ուրարտու»  «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ օգոստոսի 19-ին Հայաստանի չեմպիոնը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում հյուրընկալվելու է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի մյուս 4 մրցավեճերին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՍԵՎԱՆ» – «ԱՐԱՐԱՏ»

19 օգոստոսի, ժ.17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Սևան»՝ 4-րդ տեղ (6 միավոր), «Արարատ»՝ 1-ին տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության նախորդ տուրը հաջող էր «Սևանի» համար, որը նոր գլխավոր մարզիչ Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ խաղավերջում Անդրե Մենսալաոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Նորավանքին»:

236146035 212034477600103 2457891023045043983 n 960x641 - Գոլահարները՝ դեմ հանդիման, անհաշտ մրցակիցների հոբելյանական խաղը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 4-րդ տուրից առաջ

2․ «Արարատը» գերազանց է սկսել հոբելյանական առաջնությունը՝ իր պատմության մեջ 5-րդ անգամ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ տոնելով: Վերջին անգամ դա արարատցիներին հաջողվել էր 2019/20թթ. Սերգեյ Բոյկոյի օրոք: Իսկ առավել հաջողված մեկնարկը 2008թ. առաջնությունում էր, երբ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ արարատցիները 7 անընդմեջ հաղթանակ էին տոնել:

3․ Մրցակիցների միջև պաշտոնական առաջին հանդիպումը կայացել է VBET Հայաստանի գավաթի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում: Անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին կայացած գավաթային առաջին խաղում «Արարատը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել էր Առաջին խմբի ներկայացուցչին: Արարատցիներից դուբլի հեղինակ էր դարձել Մորի Կոնեն, մեկ գոլ էլ խփել էր Դավիթ Խուրցիձեն:

Նոյեմբերի 7-ին կայացած պատասխան խաղում էլ արարատցիները կրկին հաղթել էին, այս անգամ՝ 3-1 հաշվով: Մորի Կոնեն դարձյալ դուբլի հեղինակ էր դարձել, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Էդգար Մալաքյանը: «Սևանից» միակ գոլը խփել էր Մհեր Սահակյանը՝ գրավելով Սպասոյե Ստեֆանովիչի պաշտպանած դարպասը:

50575529643 d0238ce70e b 960x642 - Գոլահարները՝ դեմ հանդիման, անհաշտ մրցակիցների հոբելյանական խաղը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 4-րդ տուրից առաջ

4․ «Արարատի» 35-ամյա ավագ Հրայր Մկոյանը կլինի հանդիպման մասնակիցներից ամենատարեցն ու ամենափորձառուն: Հայկական 7 թիմերի կազմերում նա Բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ 273 խաղ է անցկացրել, որից 68-ն՝ «Արարատում»:

5․ Այս խաղում հետաքրիքր կլինի հետևել 4-ական գոլով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող արարատցի Դոնիմանի Յակուբա Սիլուեի և «Սևանի» հարձակվող Անդրե Մենսալաոյի դիմակայությանը: Հետաքրքիր է, որ նրանք ընթացիկ առաջնությունում առայժմ միևնույն գրաֆիկով են գոլեր խփել: Երկուսն էլ մեկնարկային տուրում հեթ-տրիկի հեղինակ են դարձել, իսկ 3-րդ տուրում մեկական գոլ են խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա