Logo

Գոլառատ ոչ-ոքի՝ «Սևիլիա» – ՊՍԺ ընկերական խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ

«Սևիլիան» ու ՊՍԺ-ն մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում ընկերական հանդիպում անցկացրին Պորտուգալիայում:

Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2-2:

40-րդ րոպեին Իվան Ռակիտիչը 11-մետրանոցից առաջ մղեց անդալուզյան ակումբին, 48-րդ րոպեին Իկարդին հավասարեցրեց հաշիվը: 62-րդ րոպեին Օսկարը հաշվի մեջ կրկին առաջ մղեց «Սևիլիային», իսկ խաղավերջում՝ 88-րդ րոպեին, Նագերան խփեց այս հանդիպման վերջին գնդակը:

ՊՍԺ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը վիճարկելով Լիգա 1-ի չեմպիոն «Լիլի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա