Logo

Գոլային օրացույց #17. Ո՞վ է ապրիլի 26-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 26.04.2019ՍՊՈՐՏ
960 3 1 - Գոլային օրացույց #17. Ո՞վ է ապրիլի 26-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

Դրսում արև է, եղանակը՝ տաք, օրը՝ ուրբաթ: «Երբ են անցնելու այս ժամերը՝ գնանք տուն հանգստանանք ու ֆուտբոլ նայենք» մտքով անցկացնում ենք աշխատանքային օրվա վերջին օրը: Բայց մի րոպե…այսօր Գոլային օրացույցն է՝ ֆուտբոլի պատմության հերթական հիշարժան գոլը հիշելու օր:

Ֆուտբոլային օրացույցը թերթելիս գտանք ապրիլի 26-ին խփված ամենագեղեցիկ գոլերը: Թեկնածուները բավական շատ էին՝ գոլեր տուգանայիններից, հեռահար հարվածներ, մկրատ տեսակի գոլեր: Սակայն այն գոլը, որը մենք ընտրել ենք, թեպետ ինքնին ֆանտաստիկ չէ, սակայն մխրճված է բոլոր երկրպագուների հիշողության մեջ՝ անկախ թիմային նախապատվությունից: Բայց մինչև այդ՝ հայացք գցեք նախորդ ուրբաթների լավագույն գոլերից մի քանիսին:

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Տրոյ Դինի vs «Լեսթեր»

watford 3 1 leicester city troy deeney hits dramatic play 960x600 - Գոլային օրացույց #17. Ո՞վ է ապրիլի 26-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գաղտնիք չէ, որ Եվրոպայում մի շարք ֆուտբոլային առաջնություններ մրցաշրջանի ինչ որ հատվածից սկսած չեն ունենում այնպիսի ինտրիգներ, ինչպիսիք երկրպագուներն ակնկալում էին ի սկզբանե: Այդ իսկ պատճառով ֆուտբոլի իսկական սիրահարները նախըտրում են դիտել ոչ թե թոփ երկրների բարձրագույն դիվիզիոնների, այլև մեկ հարկ ներքևում մաքառող թիմերի մրցապայքարին: Հավատացեք՝ գրեթե միշտ Գերմանիայի կամ Անգլիայի՝ ուժով երկրորդ լիգաներում այնպիսի հանդիպումներ են անցկացվում, որ ուժեղագույնները կերազեն դրա մասին:

Անգլիայի երկրորդ դիվիզիոնի, կամ ինչպես մրցաշարն է կոչվում, Չեմպիոնշիփի 2012/2013 մրցաշրջանի եզրափակիչ հատվածում 4 թիմ պայքարում էր Պրեմիեր Լիգա մուտք գործելու համար (կանոնների համաձայն 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած թիմերն ուժեղագույն դիվիզիոնի ուղեգիր ձեռք են բերում ավտոմատ կերպով, իսկ երրորդ ուղեգիրը վիճարկվում է 3-6-րդ հորիզոնականները զբաղեցրած 4 թիմերի միջև): Ձևավորված փոքրիկ մրցաշարում, որը մեկնարկում էր կիսաեզրափակիչից, «Ուտֆորդը» մրցում էր «Լեսթերի» հետ:

168603775 960x506 - Գոլային օրացույց #17. Ո՞վ է ապրիլի 26-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Դիմակայության առաջին խաղում «Լեսթերը» հաղթել էր 1-0 հաշվով: Երկորրդ խաղի 19-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 1-1 հաշիվը, որն ավելի քան ձեռնտու էր «աղվեսներին»: «Ուտֆորդն» ամբողջ թիմով նետվեց գրոհի. անհրաժեշտ էր ևս 2 գնդակ խփել եզրափակիչ դուրս գալու համար: Ի վերջո, 65-րդ րոպեին Մատեյ Վիդրան առաջ մղեց տան տերերին: Դեռ մեկ գնդակ էլ պետք էր խփել: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Մրցավարն ավելացրեց ևս 4 րոպե…

Վերջին րոպեին Լեսթերը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն իրացնելու համար ձգեց մոտ 2 րոպե ժամանակ: Հյուրերի կիսապաշտպան Անտոնի Նոկարը գնդակին մոտեցավ արդեն թուլացած՝ «իրացնեմ-չիրացնեմ՝ եզրափակիչում ենք» մտքով: Սակայն նրա հարվածից ու կրկնահարված հետո փայլեց «Ուոտֆորդի» դարպասապահ Մանուել Ալմունիան: Նա ոչ միայն հետ մղեց հարվածները, այլև ակամա սկսեց նոր գրոհ, որը գլխավոր մրցավարը թույլ տվեց ավարտել: Ո՞վ կարող էր մտածել, որ վայրկյաններ անց «Ուոտֆորդի» առաջատար Տրոյ Դինին գոլ կխփի ու….խելագարություն: Երբ բառերն անզորն լինում, օգնության է հասնում տեսանյութը:

Ի՞նչ եղավ հետո

  • «Ուոտֆորդը» դուրս եկավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ, որտեղ սակայն պարտվեց «Քրիստալ Փելասին»:
  • Տրոյ Դինին անմիջապես դարձավ ակումբի երկրպագուների սիրելին, իսկ Ալմունիայի հեռանալուց հետո կրեց ավագի թևկապը:
  • Դինին այդ մրցաշրջանում խփեց 22 գնդակ ու դարձավ ակումբի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը 2 տարի անընդմեջ դառնում է 20+ գոլի հեղինակ:
  • Դինին 2 անգամ մերժել է Ճամայկայի հավաքականի հրավերը՝ հույս ունենալով խաղալ Անգլիայի ազգային թիմում, սակայն այդպես էլ հրավեր չստացավ:
  • Դինին փորձ է կատարել խաղալու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում, սակայն մերժում է ստացել, որովհետև հյուսիսիռլանդական արմատներ չունի:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա