Logo

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 14.12.2018ՍՊՈՐՏ
riyad mahrez - Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Ամանորին բան չմնաց: Եվս 3 ուրբաթ (այս մեկը ներառյալ) ու արդեն նոր՝ 2019 թվականին կկանգնենք դեմ-դիմաց: Սակայն մինչև այդ, ինչպես նկատեցիք, կա դեռևս 3 ուրբաթ: Եվ այդ ընթացքում մենք դեռ 3 գեղեցկագույն գոլ ու դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ պետք է հիշենք:

Ֆուտբոլային օրացույցը թերթելիս փնտրեցինք դեկտեմբերի 14-ին խփված ամենագեղեցիկ գոլերը: Այս անգամ, մեզ համար անսպասելիորեն, թեկնածուն միակն էր (վերջերս մենք՝ հայերս դրան սովորել ենք): Այդ ֆենոմենալ գոլի մասին բազում հետաքրքիր փաստեր կան: Բայց մինչև այդ՝ հայացք գցեք նախորդ ուրբաթների լավագույն գոլերին: Շատ չեն: Ընդամենը 6-ն են:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #2. Ո՞վ է նոյեմբերի 9-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #4. Ո՞վ է նոյեմբերի 23-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց_#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

Jamie Vardy Claudio Ranieri Riyad Mahrez MAIN 960x504 - Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

2015/2016 մրցաշրջանը եվրոպական ֆուտբոլում սենսացիոն ստացվեց: Անգլիայում մասնավորապես: 2014 թվականին «Չելսին» գլխավորած Ժոզե Մոուրինյոն առաջին իսկ փորձից թիմի հետ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նոր մրցաշրջանում «ազնվականները» կատարեցին զգալի ձեռքբերումներ, ուժեղացրեցին կազմը, խորացրեցին պահեստայինների նստարանը: Չեմպիոնական մրցավազքին թիմը, կարծես թե, պատրաստ էր:

«Լեսթերում» ոչ ոք երբեք չէր հավատացել կամ հավատում, որ իրենց թիմը երբևէ կլինի Անգլիայի առաջնության լավագույն եռյակում: Ուր մնաց առաջին հորիզոնականում: Այո, թիմը գլխավորում էր փորձառու մասնագետ Կլաուդիո Ռանիերին, որը գիտեր ինչպես միջակ թիմերին հասցնել երկինք: Բայց այս թիմի ֆուտբոլիստների մեծամասնությանը ոչ-ոք չէր ճանաչում: Եթե դուք հենց հիմա ասեք, որ մինչև «Լեսթերի» հանդիպումներին հետևելը ճանաչում էիք Ռիհադ Մահրեզին, ես ձեզ հեշտությամբ չեմ հավատա:

DhwX5tgXcAIwzks 960x577 - Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Այնպես էր ստացվել, որ 2015/2016 մրցաշրջանի առաջին հատվածի ավարտին՝ «Բոքսինգ-դեյ» կոչվածին թիմերը մոտեցել էին մի փոքր անսպասելի դասավորությամբ: Կարելի է ասել՝ թարս դասավորությամբ: «Լեսթերը» 15 տուրում կրել էր միայն 1 պարտություն ու պայքարում էր առաջին հորիզոնականի համար, իսկ «Չելսին» կրիայի նման քարշ էր գալիս վտանգավոր գուտում՝ պարտություն կրելով 15 խաղերից 8-ում:

«Քինգ Փաուեր» ստադիոնում «աղվեսներն» իրենց առավել քան որևէ այլ տեղ լավ էին զգում: «Չելսիի» հետ խաղում մասնավորապես: Մոուրինյոն դեռևս այն ժամանակ էր որդեգրել ֆուտբոլը սպանող քաղաքականություն ու տակտիկա՝ խաղալով տխուր ու ձանձրալի ֆուտբոլ: Դրանից օգտվելով «Լեսթերի» առաջատարները մրցակցին իսկական ջարդ տվեցին: Մասնավորապես աչքի ընկան թիմի առանցքային ֆուտբոլիստներ Ջեյմի Վարդին ու Ռիհադ Մահրեզը:

Առաջին կեսում «Լեսթերը» գերազանցեց մրցակցին ու Վարդիի ջանքերով մեկ գնդակ խփեց: Երկրորդ կեսի մեկնարկից առաջ ենթադրվում էր, որ գործող չեմպիոնն ուշքի կգա ու կճնշի մրցակցին. դա Մոուրինյոյի մոտ գրեթե միշտ ստացվում է (եթե ուզում է): Սակայն դրա փոխարեն գոլ ընդունեցին սեփական դարպասը: Ռիհադ Մահրեզն իր «սպագետի» ոտքերով դես ու դեն նետեց մրցակցի հայացքը, ոչնչացրեց զգոնոթյունն ու անկասելի հարված կատարեց դեպի հեռավոր անկյունը: Երկար-բարակ խոսելու բան չկա: Դիտեք:

Այս գոլը մեծ հաշվով պատմական նշանակություն ունեցավ:

  • Այս հաղթանակի շնորհիվ «Լեսթերը» վերադարձավ առաջին հորիզոնական ու մինչև մրցաշրջանի ավարտը միայն 1 անգամ է զիջել վերին աստիճանը: Այս խաղը չհաղթելու դեպքում, ըստ Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնի, թիմին դժվար կլիներ կենտրոնանալ «Բոքսինգ դեյին»:
  • Այս պարտությունից հետո «Լոնդոնի Չելսիի»  ղեկավարությունը հեռացրեց Ժոզե Մոուրինյոյին զբաղեցրած պաշտոնից:
  • Անգլիայի այդ տարվա առաջնությունում Մահրեզը, այս գոլից զատ խփեց ևս 16 գնդակ: Հատկանշական է, որ Մահրեզի գոլային հաջողությունների ժամանակ «Լեսթերը» ոչ մի պարտություն չի կրել ներքին առաջնությունում:
  • Այս գոլով Ռիհադ Մահրեզն ամրապնդվեց Անգլիայի առաջնության՝ Ալժիրը ներկայացնող ֆուտբոլիստների ցուցակում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա