Logo

Գոլային «սով» Հայաստանում, խոշոր հաշվով պարտություն Թուրքիայից և Իվան Յագանի գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.10.2017Հայկական ֆուտբոլ
22550100 1473126809460889 6146646141776594179 o - Գոլային «սով» Հայաստանում, խոշոր հաշվով պարտություն Թուրքիայից և Իվան Յագանի գոլը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող անցուդարձով: Ընդ որում, դրան վերաբերող իրադարձությունները տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, ինչը հիմնականում կապված է արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Բարձրագույն խումբ, 10-րդ տուր. «Շիրակ» 0-0 «Փյունիկ». տուրի մեկնարկային՝ «Բանանց»«Արարատ» խաղում նույնպես գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: «Շիրակն» այս ոչ-ոքիից հետո 18 միավորով 2-րդ հորիզոնականում է և առաջատար «Ալաշկերտին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, զիջում է 2 միավորով: «Փյունիկը» 6 միավորով 5-6-րդ տեղերն է կիսում նույնքան միավոր ունեցող «Արարատի» հետ:

Մ-19 «Եվրո-2018»-ի ընտրական փուլ (աղջիկներ), 10-րդ խումբ, 2-րդ տուր. Հայաստանի Մ-19 0-5 Թուրքիայի Մ-19. Հեթ-տրիքի հեղինակ է դարձել Էջե Թուրքօղլուն, մեկ անգամ աչքի է ընկել Կադեր Հանչարը, Անի Կարապետյանն էլ իր հաշվին ինքնագոլ է գրանցել: Լիանա Հայրապետյանի սաները մեկնարկային տուրում 0-2 հաշվով պարտվել էին Շոտլանդիային:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Հադերսֆիլդ Թաուն» 2-1 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2-րդ տեղում է:

Կիպրոսի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Պաֆոս» 4-0 «ՆԵԱ Սալամիս». Տարոն Ոսկանյանը փոխարինման է մտել 24-րդ րոպեին, իսկ Դավիթ Մանոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «ՆԵԱ Սալամիսը» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

2WT sZePIY - Գոլային «սով» Հայաստանում, խոշոր հաշվով պարտություն Թուրքիայից և Իվան Յագանի գոլը (տեսանյութ)

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր. «Վորսկլա» 0-1 «Կարպատներ». Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին: «Վորսկլան» եզրափակում է լավագույն քառյակը:

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն, Կենտրոնական գոտի, 14-րդ տուր. «Կալուգա» 0-1 «Արարատ Մոսկվա». Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Արարատն» առաջնության առաջատարն է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» 2-2 «Ուֆա». «ԲՄԱ Խաբարովսկից» Ռուսլան Կորյանը փոխարինման է մտել 87-րդ րոպեին, իսկ «Ուֆայից» Դենիս Թումասյանը մասնակցել է առաջին խաղակեսին, ստացել դեղին քարտ, նրա թիմակից Նիկոլայ Սաֆրոնիդին էլ մնացել է պահեստայինների նստարանին: «ԲՄԱ-Խաբարովսկը» 15-րդ հորիզոնականում է, «Ուֆան»՝ 7-րդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա