Logo

«Գոլդեն Սթեյթ Ուորիորսը»՝ NBA-ի հնգակի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 13.06.2017Բասկետբոլ
Curry - «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը»՝ NBA-ի հնգակի չեմպիոն (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն: Գերեզրափակիչ շարքի 5-րդ խաղում «մարտիկները» հայրենի Օքլենդում 129:120 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Կլիվլենդ Կավալիերսին»: Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 4:1՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթի»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ պարտվածների առաջատար Լեբրոն Ջեյմսը: «Կլիվլենդին» նա բերեց 4միավոր: «Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետը 39 միավոր հավաքած Կեւին Դյուրանտն էր, իսկ Սթիվեն Կարին վաստակեց 34 միավոր: Եզրափակիչ շարքի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Կեւին Դյուրանտը, որն առաջին անգամ է դառնում NBA չեմպիոն:

 «Գոլդեն Սթեյթը» այս հաղթանակի շնորհիվ նաեւ կրկնեց «Լոս Անջելես Լեյքերսի» ռեկորդը: Նախկինում միայն լոսանջելեսցիներին էր հաջողվել չեմպիոնի տիտղոսը նվաճել՝ փլեյ-օֆֆում կրելով միայն մեկ պարտություն: «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը» պատմության մեջ 5-րդ անգամ հռչակվեց չեմպիոն: 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա