Logo

Գոնսալու Ռամուշը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

23:39 / 26.03.2023ՍՊՈՐՏ
null

Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Goal.com-ը:

Մանկունիական ակումբը կփորձի գործարքն ավարտին հասցնել գալիք ամռանը: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ, իսկ հրաժարագինը 120 միլիոն եվրո է:

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը» և Մյունխենի «Բավարիան»:

21-ամյա Գոնսալուն ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 24 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա