Logo

Գորան Պանդևը կավարտի միջազգային կարիերան Նիդերլանդների դեմ խաղից հետո

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.06.2021ՍՊՈՐՏ
Գորան Պանդևը կավարտի միջազգային կարիերան Նիդերլանդների դեմ խաղից հետո - Գորան Պանդևը կավարտի միջազգային կարիերան Նիդերլանդների դեմ խաղից հետո
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 3 տուր

21 Հունիս 2021 - 20:00

0

Հյուսիսային Մակեդոնիա

3

Նիդերլանդներ

0 - 1 Մեմֆիս Դեպայ - 24`

0 - 2 Ջորջինյո Վեյնալդում - 51`

0 - 3 Ջորջինյո Վեյնալդում - 58`

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Գորան Պանդևն իր թիմակիցներին հայտնել է, որ ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդների ընտրանու դեմ խաղը վերջինը կլինի իր համար ազգային հավաքականի մարզաշապիկով՝ գրում է Associated Press-ը:

Պանդևն ասել է, որ ազգային հավաքականում ելույթներն ավարտելու ճիշտ պահն է:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Գորան Պանդևը հայտարարում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում իր ելույթն ավարտելու մասին: Դեռ 2015 թվականին, երբ հավաքականի ղեկն ստանձնեց Իգոր Անգելովսկին, մասնագետի առաջին որոշումներից մեկը Պանդևին հավաքական վերադարձնելն էր:

Հենց Պանդևի գոլի շնորհիվ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նվաճեց ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր, իսկ մրցաշարի արդեն խմբային փուլի շրջանակում գոլի հեղինակ դառնալով Ավստրիայի հավաքականի դեմ խաղում՝ Պանդևը դարձավ Եվրոպայի առաջնությունում գոլ խփած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը:

Հավելենք, որ այս պահին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը միակն է ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում, որ 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն չունի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա