Logo

Գործ կա. Ես աշխատում եմ… Բաբկեն Մարտիրոսյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 29.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
fxdgh - Գործ կա. Ես աշխատում եմ... Բաբկեն Մարտիրոսյան

«Աշխատանք գտնելը գրեթե անհնար է». այսպես են կարծում այն մարդիկ, ովքեր ունեն անվերջ վախեր աշխատելուց, ինքնակրթվելուց, գիշերները չքնելուց, առավոտյան վաղ արթնանալուց և այս վախերի շարքն անվերջ կարելի է թվարկել: Չաշխատողների մի մասը պնդում է, որ Հայաստանում առանց ծանոթի հնարավոր չէ աշխատանք գտնել, մյուս մասը կարևորում է դիպլոմի առկայությունը, մեկ այլ խումբ էլ տխուր է, որովհետև առանց «մաղարիչ» ոչ ոք նրանց գործի չի ընդունի: Ահա, այս երեք կարծրատիպերն են, որ շատերին մեխում են տեղում, և անգամ թույլ չեն տալիս որևէ աշխատանք գտնելու փորձ անել, իսկ արված մեկ, երկու անհաջող փորձերից հետո՝ բարև, անհո՛ւյս անգործություն:

VNews-ի «Ես աշխատում եմ» շարքը կբացահայտի մարդկանց, ովքեր սիրում են իրենց աշխատանքը և միշտ պատրաստ են նոր մարտահրավերների։

 

Բարև: Ես Բաբկենն եմ։ 27 տարեկան եմ։

Մասնագիտություն

Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ եմ։ Սովորել եմ ԵՊՀ-ում։

Աշխատում եմ որպես

Ucom-ում ՏՏ բիլինգ աջակցման մասնագետ։

Մի օր հասկացա

Մի օր հասկացա, որ փող է պետք, շատ փող։ Չէէէ, շաաա՜տ փող։ Առաջին անգամ շինարարական բեռ եմ բարձրացրել հարևանի համար՝ գումարով։ Ու հասկացել եմ, որ սեփական քրտինքով աշխատած գումարից լավ բան չկա։ Այդպես հասկացա, որ պետք է աշխատել։

Աշխատանք գտնելը

Առաջին աշխատանք գտնելը սուպեր բարդ բան չէր։ Կարևորը որոշելն է, որ պետք է աշխատել։ Ու անել ցանկացած գործ։ Ոչ մի աշխատանք ամոթ չէ։ Առաջին աշխատանքս պահնորդն էր՝ Արմոբիլում։ Ու առաջին պրոբլեմը աշխատավայրում՝ լեզուն էր։ Դժվար էր հնդիկ խոհարարներին բացատրել, որ ես չեմ ուտելու իրենց պատրաստածը։  Մենք մինչև հիմա շփվում ենք։

Իմ կյանքը փոխվեց

Աշխատանքը տալիս է հնարավորություններ, ինքնավստահություն, անկախություն։ Ինչքան վաղ սկսես աշխատել, այնքան լավ։ Ու կապ չունի՝ քեզ օգնու՞մ են, թե՞ չէ։ Կարիքը կա՞ գումարի, թե՞ չէ։ Պետք է աշխատել։ Խանութում սպասարկողից սկսած։ Աշխատել 14-15 տարեկանից։ Գնահատելը ամենակարևորն է։

Աշխատանք առանց ծանոթի

Ես ուղղակի CV ուղարկեցի Օրանժ։ Կանչեցին թեստ հանձնելու։ Հետո հարցազրույցներ, հետո քննություն, հետո աշխատանքի առաջարկ։ Ու այդ ամենը առանց որևէ մեկի։ Վստահ եղեք ձեր ուժերին։ Եղեք անմիջական ու պարզ։ Առանց լարվելու։ Ոչ մի ծանոթ ձեր փոխարեն չի աշխատելու ու ցանկացած կազմակերպություն դա շատ լավ գիտի։

Աշխատանքում կարևոր է

Աշխատանքում կարևոր է միշտ լինել մաքսիմալ ուշադիր։ Իհարկե սխալվելն անխուսափելի է, բաաայց… երբեք չի կարելի ասել՝ դե բոլորը սխալվում են։ Պետք է աշխատել, երբեք չսխալվել։ Լինել ուշադիր։ Միշտ ուշադիր եթե նույնիսկ 200 տոկոսով համոզված ես՝ ճիշտ ես անում։ Երբեք չթուլանալ։ Չբավարարվել միայն տրվածով։ Սովորել ուսումնասիրել։ Ու լինել բախտավոր։))))), չէ դա կատակ էր(չնայած չի խանգարում)։ Աշխատել սիրով։ Աշխատել ցանկությամբ։ Չկան մոտիվացիաներ։ Ուղղակի լավ արեք ձեր առաջադրանքը։

Ես սիրում եմ իմ աշխատանքը

Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որովհետև շատ կարևոր ու պատասխանատու գործ եմ անում։ Սիրում եմ թիմը։ Ինձ շրջապատող ամենա ամենա թիմի հետ լուծում ենք ամենահետաքրքիր խնդիրները ու չենք վախենում նոր մարտահրավերներից։ Միշտ սիրել եմ Ucom-ը։ Եղել եմ Ucom-ի ձայնը, բրենդի դեսպանը ու դեռ չեմ պատկերացնում ինձ առանց նրա։

Խորհուրդ

Երիտասարդներին խորհուրդ կտայի ինքնակրթվել։ Չսպասել ոչ մի բանի։ Ջանալ։ Անընդհատ քրտնաջան աշխատել ու սովորել։ Ամենաթանկ ժամանակը չվատնել։ Ունենալ հստակ նպատակ։ Ձգտել ու ապրել մենակ նպատակը իրականացնելու համար։ Աշխատել որտեղ հնարավոր է։ Մի ամաչեք ցանկացած գործ անելուց։ Դա ձեզ պետք է գալու։ Հիմա դիպլոմը կարևոր չէ։ Կարևորը գիտելիքն է ու «քթի ծակ» ունենալը։

Պետք է իմանալ, որ ցանկացած աշխատանք կարևոր է։ Պետք է միշտ իմանալ, որ սովորելու բան միշտ էլ կա։ Ու երբեք չկանգնել տեղում։ Կանգնելու դեպքում լճանալն ու հիասթափվելը անխուսափելի են։

Ու աշխատանքի մեջ մարդկային շփումը էլի շատ կարևոր է։ Թիմային լինելը կարևոր է։ Ու հարցը մենակ թիմով աշխատելու ու խնդիրներ լուծելու մասին չէ։ Այլ մարդկային հարաբերությունները ճիշտ կառուցելու, ընկերանալու։
Հավատացեք սովորելը ու հմտանալը էներգիայի պես մի բան է։ Ինքը միշտ կա։ Չգիտես, երբ պետք կգա, կփոխակերպվի կինետիկի կամ պոտենցիալի։ Բայց միշտ կա։ Չդադարեք սովորել, մասնագիտանալ, հմտանալ։
Պետք չէ ամեն երկուշաբթի ստիպված արթնանալ։ Պետք է արթնանալ գիտակցումով, որ երկուշաբթի է ու դու գնում ես քո սիրելի աշխատանքին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա