Logo

Գործակալ․ «Բեյլի ապագան «Ռեալո՞ւմ»․ ամեն ինչ կախված է միստեր Զիդանի որոշումից»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.05.2019ՍՊՈՐՏ
Gareth Bale Zidane 190511 Wallking Past Each Other G1050 - Գործակալ․ «Բեյլի ապագան «Ռեալո՞ւմ»․ ամեն ինչ կախված է միստեր Զիդանի որոշումից»
Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 37 տուր

12 Մայիս 2019 - 20:30

3

Ռեալ Սոսյեդադ

1

Ռեալ Մադրիդ

0 - 1 Բրահիմ Դիաս - 6`

1 - 1 Միկել Մերինո - 26`

2 - 1 Joseba Zaldua Bengoetxea - 57`

3 - 1 Անդեր Բարրենեչեա - 67`

Կարմիր Քարտ Jesus Vallejo Lazaro - 39`

Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է «բլանկոսների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ ուելսցի ֆուտբոլիստին Լա Լիգայի 37-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք մրցավեճի հայտացուցակում չընդգրկելու որոշումը։ Ֆրանսիացի մասնագետը նույն քայլին էր գնացել նաև «Վիլյառեալի» հետ նախորդ տուրի խաղից առաջ։

«Ցավալի է, որ Բեյլը չի խաղում։ Ընդամենը կարող եմ հուսալ, որ նա կշարունակի հանդես գալ «Ռեալում», բայց ամեն ինչ կախված է միստեր Զիդանից, նա է որոշումներ կայացնում։ Սա հաղորդագրություն էր Զիդանի կողմից ամառային տրանսֆերային պատուհանի բացումից առա՞ջ․ չգիտեմ, այդ մասին պետք է մարզչին հարցնել»,- գործակալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Բեյլն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 8 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Զիդանը՝ Բեյլի բացակայության մասին. «Մտածեք այն, ինչ ցանկանում եք»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա