Logo

Գործակալն ասել է, թե որ ակումբի երկրպագու է Կվարացխելիան

23:22 / 02.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուգելին հայտնել է, թե որ ակումբին է երկրպագում իր ներկայացուցիչը:

«Ես ու նրա հայրը «Բարսելոնայի» երկրպագուներ ենք, բայց Կվարան սիրում է «Ռեալ Մադրիդը»: Նա այնպիսի խաղամակարդակի ֆուտբոլիստ է, որ կարող է խաղալ յուրաքանչյուր ակումբում:

Ես շատ կուրախանայի, եթե նրան տեսնեի «Բարսայի» մարզաշապիկով, բայց նա «Ռեալի» երկրպագու է»,- Ջուգելիի խոսքը մեջբերում է GeoTeam-ը:

Հիշեցնենք, որ Խվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան Ա Սերիայի առաջատարի կազմում մասնակցել է 26 խաղի, խփել 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա