Logo

Գործող գավաթակիրը վայր դրեց զենքերը, Մկոյանը՝ նշեց նորամուտն Ասիայի ՉԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.04.2017Հայկական ֆուտբոլ
18121766 1302951946424495 4856938150871739896 o - Գործող գավաթակիրը վայր դրեց զենքերը, Մկոյանը՝ նշեց նորամուտն Ասիայի ՉԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայտնի է դարձել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը: «Փյունիկը» սեփական հարկի տակ «Բանանցին» 2-1 հաշվով հաղթելուց հետո հյուրընկալվելիս կրկին առավելության է հասել՝ այս անգամ նվազագույն հաշվով: Միակ գոլը հեղինակել է Արամ Շախնազարյանը: «Փյունիկի» մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 26-ին՝ «Շիրակ»«Գանձասար-Կապան» խաղից հետո (առաջին մրցավեճում գյումրեցիները հաղթել են 1-0 հաշվով):

  • Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Մակեդոնիայի առաջնության 28-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: «Վարդարի» կիսապաշտպանը, ով հերթական տուրում կրկին դարձել էր գոլի հեղինակ, հայտնվել է տուրի խորհրդանշական հավաքականում՝ ստանալով բոլորից բարձր՝ 4 գնահատականը (5 բալանոց համակարգում):
  • Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Էսթեղլալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Ալ-Ահլիի» հետ հանդիպումը: Հրայր Մկոյանը փոխարինման է մտել ավելացված առաջին րոպեին: «Էսթեղլալը» խմբի 2-րդ տեղում է՝ 8-ական միավորով 1-ին հորիզոնականը կիսելով Դուբայի «Ալ-Ահլիի» հետ:
  • Այդպիսով, Մկոյանը դարձել է ՀՀ քաղաքացի 4-րդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Ասիայի Չեմպիոնների լիգայում: Նրան նախորդել էին դարպասապահ Արմենակ Ստեփանյանը, կիսապաշտպաններ Լևոն Ստեփանյանը (երկուսն էլ՝ իրանական «Սեպահան») և Ժորա Հովհաննիսյանը (ուզբեկական «Պախտակոր»):

Հրայր ՄՄկոյան

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ուրալը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»: Էդգար Մանուչարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Ուրալը» եզրափակում է լավագույն տասնյակը:
  • Նույն մրցաշարում «Ռոստովը» հյուրընկալել է «Ուֆային» և հաղթանակ տոնել 1-0 հաշվով: Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ուֆայից» Դենիս Թումասյանը և Նիկոլայ Սաֆրոնիդին մնացել են պահեստայինների նստարանին: Իվան Դանիլյանցի գլխավորած «Ռոստովը» 5-րդ տեղում է, իսկ «Ուֆան»՝ 9-րդ:
  • Թուրքիայի երիտասարդական առաջնության 28-րդ տուրում «Բեշիքտաշը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել «Ադանասպորին» : Արաս Օզբիլիսը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Բեշիքտաշի» երիտասարդական թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկ-2» -ը 5-2 հաշվով հաղթել է «Էրեբունիին» : Հյուրերից դուբլ է ձևակերպել Արտակ Գագիկյանը, իսկ փյունիկցիներից հեթ-տրիկ՝ Ռոբերտ Մինասյանը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Հարություն Միրզախանյանը (ինքնագոլ) և Ռաֆիկ Մելիքյանը:
  • Նույն մրցաշարում «Շիրակ-2» -ն ու «Բանանց-2» -ը գրանցել են արդյունավետ ոչ-ոքի՝ 2-2: Դաշտի տերերից դուբլ է ձևակերպել Առլեն Ծատուրյանը, իսկ հյուրերից գոլեր են հեղինակել Էդգար Մովսիսյանը և Կարեն Մելքոնյանը: «Արարատ-2»-ի և «Ալաշկերտ-2»-ի մրցավեճում գրանցվել է 0-0 հաշիվը:
  • Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի 25-րդ տուրում «Արսենալ-Կիևշինան» մրցակցի հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Կրեմենի» հետ: Թամազ Ավդալյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 90-րդ րոպեին: Նա դարձել է գոլի հեղինակ: «Արսենալ-Կիևշինան» ընթանում է 17-րդ տեղում:

  • Էստոնիայի 2-րդ դիվիզիոնի 6-րդ տուրում Թալինի «Արարատը» հյուրընկալվել է «Նարվա Յունայթեդին» և պարտություն կրել 0-4 հաշվով: «Արարատը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
  • Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 25-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն հյուրընկալել է Մոսկվայի «Լոկոմոտիվին» և հաղթել 2-0 հաշվով: Արտյոմ Ավանեսյանը խաղադաշտ է մտել 90-րդ րոպեին, իսկ Նաիր Տիկնիզյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Գերմանիայի Մ-17 Բունդեսլիգայի Հյուսիսային գոտու 24-րդ տուրում «Համբուրգը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Հոլշտայն Կիլին» : Երջանիկ Գուբասարյանը փոխարինվել է 60-րդ րոպեին: «Համբուրգ Մ-17»-ը 5-րդ հորիզոնականում է:
  • Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի 35-րդ տուրում «Վիրգենը» մրցել է «Բուպոլսայի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Գագիկ Պողոսյանը խաղադաշտ է մտել 50-րդ րոպեին: «Վիրգենն» ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա