Logo

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 03.05.2019ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՍԿԱՆԱՆՔԼՍԱԾԸ - Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Գոթյե, Քիմբրա՝ «Somebody That I Used To Know»/ «Մեկը, որին նախկինում գիտեի»

ՏՈՒՆ 1 

Երբեմն մտածում եմ այն ժամանակների մասին, երբ միասին էինք, 

Երբ ասացիր, որ մեռնելու չափ երջանիկ էիր: 

Ինքս ինձ համոզում էի, որ դու այն ես, ինչ պետք է ինձ, 

Չնայած այնքան միայնակ էի, նույնիսկ երբ կողքիս էիր:

Բայց դա սեր էր ու այն մի ցավ էր, որը դեռ հիշում եմ: 

Կարող ես գերվել մի հատուկ տխրությամբ, 

Օրինակ ամբողջովին հանձվելով,

Միշտ՝ ամբողջովին:

Երբ հասկացանք, որ միասին անիմաստ ենք, 

Ասացիր, որ կարող ենք դեռ ընկերներ լինել,

Բայց կընդունեմ՝ ես ուրախ էի, որ մեր հարաբերություններն ավարտվեցին: 

ԿՐԿՆԵՐԳ 

Պետք չէր ինձ կյանքիցդ հեռացնել, 

Տպավորություն ստեղծել, որ մեր պատմությունը տեղի չի ունեցել,

Ու որ մենք ոչինչ էինք:

Ես քո սիրո կարիքը նույնիսկ չունեմ, 

Բայց դու վերաբերվում ես ինձ անծանոթի պես, 

Եվ դա այնքան կոպիտ է: 

Պետք չէր այդքան ցածրանալ, 

Ընկերներիդ ուղարկել սկավառակներդ տանելու, 

Այնուհետև համարդ փոխել, 

Կարծում եմ՝ արժանի չէի այդ կոպտությանը, 

Հիմա դու ուղղակի մեկն ես, որին նախկինում գիտեի: 

ՏՈՒՆ 2

Երբեմն մտածում եմ այն ժամանակների մասին, երբ ցավեցնում էիր ինձ, 

Բայց հավատացնում, որ իմ մեղքով է:

Ես չեմ ուզում այսպես ապրել՝ 

Կարդալով ասածդ բառերի ենթատեքստը:

Ասացիր, որ կարող ես հեռանալ 

Եվ կախված չմնալ մեկից, ում նախկինում գիտեիր: 

ԿՐԿՆԵՐԳ

Բայց պետք չէր ինձ կյանքիցդ հեռացնել, 

Տպավորություն ստեղծել, որ մեր պատմությունը տեղի չի ունեցել,

Ու որ մենք ոչինչ էինք:

Ես քո սիրո կարիքը նույնիսկ չունեմ, 

Բայց դու վերաբերվում ես ինձ անծանոթի պես, 

Եվ դա այնքան կոպիտ է: 

Պետք չէր այդքան ցածրանալ, 

Ընկերներիդ ուղարկել սկավառակներդ տանելու, 

Այնուհետև համարդ փոխել, 

Կարծում եմ՝ արժանի չէի այդ կոպտությանը, 

Հիմա դու ուղղակի մեկն ես, որին նախկինում գիտեի: 

Թարգմանությունը՝ VNews-ի

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

PSY-ի «Gangnam Style»-ը հայերեն 

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Շառլ Ազնավուրի «She»-ն հայերեն 

Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն

Նետտայի «Toy»-ը հայերեն

Ադելի «Hello»-ն հայերեն

Rag’n’Bone Man-ի «Human»-ը հայերեն 

Ջասթին Թիմբերլեյքի «Mirrors»-ը հայերեն 

Imagine Dragons «Demons-ի հայերեն 

Սթրոմայի «Formidable»-ն հայերեն 

Maroon 5-ի «Girls Like You»-ն հայերեն 

Սելին Դիոնի «My Heart Will Go On»-ը հայերեն

Քրիստինա Ագիլերայի «Hurt»-ը հայերեն 

BTS-ի «Spring Day»-ը հայերեն 

Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You»-ն հայերեն 

Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի «Shallow»-ն հայերեն 

The Weeknd-ի «Call Out My Name»-ը հայերեն 

Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն 

Քենդրիկ Լամարի և SZA-ի «All The Stars»-ը հայերեն

Queen-ի «Bohemian Rhapsody»-ն հայերեն 

Coldplay-ի «Hymn For The Weekend»-ը հայերեն

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն 

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա