Logo

Գուրգեն Մադոյան. «Աշխարհի առաջնություն եմ եկել ոսկե մեդալի համար»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.10.2021ՍՊՈՐՏ
Մադոյան. Աշխարհի առաջնություն եմ եկել ոսկե մեդալի համար - Գուրգեն Մադոյան. «Աշխարհի առաջնություն եմ եկել ոսկե մեդալի համար»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթական մեկնարկ է գրանցել Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ 1/32 եզրափակիչում հաղթելով Ալյազ Սիրցելիին:

Աշխարհի առաջնությունում Սլովակիայի ներկայացուցչին հաղթելուց հետո Գուրգեն Մադոյանը խոսել է մենամարտի և իր նպատակների մասին:

«Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրի: Պատասխանատվությունը մեծ էր, ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ արենայում, մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի:

Կպատրաստվեմ հաջորդ մենամարտին: Ես այստեղ եմ եկել ոսկե մեդալ նվաճելու համար»,- Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փոխանցում է Մադոյանի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա