Logo

Գուստավ Կլիմտն ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 15.01.2019ՄՇԱԿՈՒՅԹ
գդգդ - Գուստավ Կլիմտն ասում է...
  • Արվեստի բոլոր ճյուղերում էլ էրոտիկա կա:

 

  • Ճշմարտությունը նման է կրակի. այն պատմել նշանակում է փայլել ու այրվել:

 

  • Բոլոր նրանք, ովքեր ուզում են իմ մասին ինչ-որ բան իմանալ, պետք է ուշադիր նայեն իմ նկարներին՝ տենչալով ճանաչել ինձ ու իմ ցանկությունները:

 

  • Ոչ մի յուրահատուկ բան չեք գտնի, եթե նայեք ինձ: Ես ուղղակի նկարիչ եմ, որն ամբողջ օրը, առավոտից երեկո, նկարում է լանդշաֆտներ, երբեմն էլ՝ դիմանկարներ:

 

  • Ես կարող եմ նկարել ու գծագրել: Ես ինքս հավատում եմ սրան ու մի քանի մարդիկ նույնպես հավատում են ինձ, բայց ես համոզված չեմ, որ սա ճիշտ է:

 

  • Միշտ հույս կա այնքան ժամանակ, որքան կտավները դատարկ են:

 

  • Արվեստը քո մտքերի շուրջ նկարված գիծն է:

 

  • Նկարում եմ աղջիկներին այնպես, ինչպես սիրում եմ նրանց:

 

  • Գրողը տանի բառերը…

 

  • Աղջիկը՝ Ալման, պետք է որ լսած լինի իմ ու իմ հարաբերությունների մասին, որոնց մի մասը ճիշտ է, մյուսը՝ սուտ: Ես ինքս միանգամայն անկեղծ չեմ իմ հարաբերությունների հարցում: Միայն մի բան հստակ կարող եմ ասել՝ ես խեղճ հիմար եմ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա