Logo

Գուտիի հակասական հայտարարությունները՝ «Բարսելոնան» գլխավորելու վերաբերյալ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.10.2021ՍՊՈՐՏ
1579470704 253848 1579470759 noticia normal recorte1 - Գուտիի հակասական հայտարարությունները՝ «Բարսելոնան» գլխավորելու վերաբերյալ

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին, որը մարզչական կարիերա է սկսել, խոսել է «Բարսելոնան» գլխավորելու հավանականության մասին:

«Իսկ ինչո՞ւ ոչ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստն, որն ավարտում է կարիերան, հարթակ է փնտրում՝ իրեն որպես մարզիչ լավագույնս դրսևորելու համար»:

Ժամեր անց, սակայն, Գուտին հայտարարել է, որ երբեք չի գլխավորի կատալոնական ակումբը:

«Ինչպես մադրիդիստ՝ երբեք չէի գլխավորի «Բարսելոնան», առավել ևս հիմա, երբ կատալոնական ակումբը լուրջ ճգնաժամի մեջ է: Ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի միջև լարվածություն կա, ինչն ազդում է թիմի խաղի վրա», – հայտարարել է իսպանացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա