Logo

Մարիո Գյոտցեն վերադարձավ Բունդեսլիգա

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:07 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Մարիո Գյոտցեն վերադարձել է հայրենիք. ՊՍՎ-ի արդեն նախկին կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Այնտրախտում»՝ հաղորդում է ֆրանկֆուրտյան թիմի պաշտոնական կայքը:

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր թիմի հետ կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի նախկին չեմպիոնը Նիդեռլանդներ էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը: ՊՍԺ-ի կազմում անցկացրած 2 մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է 77 հանդիպման, խփել 18 գոլ ու կատարել նույնքան ասիստ: 2008-2013 և 2016-2020 թվականներին Մարիոն պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիայի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա