Logo

Հաշմանդամություն ունեցող մարզիկները վիճարկում են մարզական փառատոնի մրցանակները

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:05 / 30.06.2022ՍՊՈՐՏ
null

Գյումրիում մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 19-րդ փառատոնը՝ տեղեկացնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։ 

Բացման պաշտոնական արարողությունն սկսվել է մասնակիցների հանդիսավոր շքերթով, որի ավարտին հնչեցվել են Հայատանի և Արցախի հանրապետությունների օրհներգերը և բարձրացվել են հայկական երկու պետությունների դրոշները։

Ներկաներին ողջունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։ Խաղերի տնօրեն Գրետա Վարդանյանն ազդարարել է մարզական փառատոնի բացումը:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև՝ լող, սայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, սայլակավազք, բոչիա և ծանրամարտ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա