Logo

Գյունդողանին չեն ցանկացել բնակարան տրամադրել Դորտմունդում թուրքական ազգանունի պատճառով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.04.2021ՍՊՈՐՏ
Գյունդողանին չեն ցանկացել բնակարան տրամադրել թուրքական ազգանունի պատճառով scaled - Գյունդողանին չեն ցանկացել բնակարան տրամադրել Դորտմունդում թուրքական ազգանունի պատճառով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, որը նախկինում հանդես է եկել «Բորուսիայի» կազմում, պատմել է, որ թուրքական ազգանունի պատճառով Դորտմունդում չեն ցանկացել բնակարան տրամադրել նրան:

«Երբ Դորտմունդ տեղափոխվեցի, կարծում էի՝ պատրաստ եմ ամեն ինչի: Ես սխալվեցի: Երբեք չեմ մոռանա այդ ժամանակահատվածը:

Ես բնակարան էի փնտրում ու քաղաքում լսում էի՝ մարդիկ ինչպես են արտահայտվում իմ մասին: Ասում էին. «Տեսե՞լ եք նրա ազգանունը… Գյունդողան… Նա թուրք է. վստա՞հ եք, որ նա կարող է իրեն թույլ տալ այս բնակարանը»:

Երբ ասացի, որ ես ֆուտբոլիստ եմ, նրանց խոսելու տոնայնությունը միանգամից փոխվեց. «Օ՜, պարո՛ն, խնդրում եմ՝ ներս մտեք, նայեք»: Եվ այս մարդիկ տեղացիներ չէին: Ես շատ տխուր էի»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա