Logo

Գյունդողանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը․ նա սպասում է գրանդ ակումբի առաջարկին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 10.06.2021ՍՊՈՐՏ
Գյունդողանին չեն ցանկացել բնակարան տրամադրել թուրքական ազգանունի պատճառով scaled - Գյունդողանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը․ նա սպասում է գրանդ ակումբի առաջարկին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ՝ հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի խաղացողի որոշումը պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնան» հնարավոր է մեծացնի հետաքրքրությունը Գյունդողանի նկատմամբ ու առաջարկ կատարի անգլիական ակումբին։ Գյունդողանը երջանիկ է «Էթիհադում», բայց Իսպանիայիում կարիերան շարունակելու տարբերակը հնարավոր է դուր գա նրան։

Գյունդողանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Եթե կողմերը համաձայնության չհասնեն նոր պայմանագրի շուրջ, «քաղաքաբնակները» հնարավոր է վաճառեն Գյունդողանի տրանսֆերը։

Ավարտված մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել է 46 հանդիպման ու դարձել 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա