Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդն անդրադարձել է իր՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը:
«Հպարտության օր է ինձ և ընտանիքիս համար: Ես միշտ դիտել եմ «Սիթիի» խաղերը, հատկապես վերջին մրցաշրջանների ընթացքում:
Չես կարող չհիանալ նրանց խաղաոճով, դա հուզիչ է: Նրանք շատ հնարավորություններ են ստեղծում, ինչը կատարյալ է ինձ նման խաղացողի համար:
Այս թիմում կան համաշխարհային մակարդակի շատ խաղացողներ, իսկ Պեպը բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից է: Ես հավատում եմ, որ ճիշտ տեղում եմ՝ իմ հավակնություններն իրականացնելու համար:
Ես ցանկանում եմ գոլեր խփել, տիտղոսներ նվաճել և կատարելագործվել որպես ֆուտբոլիստ և վստահ եմ, որ կարող եմ դա անել այստեղ:
Սա հիանալի քայլ է ինձ համար, և ես չեմ կարողանում սպասել մինչև մինչմրցաշրջանային փուլը»,- Հալանդի խոսքն է մեջբերում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
🎥 FIRST CITY INTERVIEW 🎥
— Manchester City (@ManCity) June 13, 2022
Watch @ErlingHaaland’s first City interview in full! 👇 pic.twitter.com/OAkf96Ltb5
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո