Logo

Հալանդն ուզում է գնել Պոգբայի՝ 3 մլն ֆունտ արժողությամբ տունը (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
23:21 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից հետո Էրլինգ Հալանդը քաղաքում տուն է փնտրում:

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ նորվեգացու ներկայացուցիչները բանակցություններ են վարում 3 մլն ֆունտ արժողությամբ շքեղ առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Պոլ Պոգբային: Վերջինն առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա ազատ գործակալ ու կհեռանա մանկունիական ակումբից:

Տունը տրվում է վարձով՝ ամսական ապշեցուցիչ 30 հազար ֆունտով: Դեռ պարզ չէ՝ Հալանդը կնախընտրի վարձակալե՞լ տունը, թե՞ գնել:

Ֆրանսիացին, որը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Յուվենտուս», նախընտրում է վաճառել Չեշիրում գտնվող, 5 ննջասենյակ ունեցող տունը: 

Առանձնատունն ունի գերժամանակակից մարզասրահ, տաքացվող լողավազան, խաղասրահ ու շոգեբաղնիք: 

Տունն ունի նաև ֆուտբոլի փակ խաղադաշտ՝ փոքր դարպասներով, էլեկտրոնային ցուցատախտակով, LED լուսավորությամբ, իսկ Պոգբայի լոգոն էլ՝ խաղադաշտի կենտրոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա