Logo

Հալանդը չի տեղափոխվի իսպանական գրանդ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:17 / 27.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբն իրեն չի կարող թույլ տալ «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերը։

«Բարսելոնան» չի կարող գնել Հալանդին. նրա տրանսֆերը չափից դուրս թանկ է մեզ համար»,- Լապորտայի խոսքն է հաղորդում Marca-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի համար պայքարում են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հալանդը «Բորուսիայի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 25 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանական ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա