Logo

9 հայ ծանրորդ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:47 / 12.04.2022Ծանրամարտ
հայ ծանրորդներ- ԱԱ 2022

8 մարզիկ և 1 մարզուհի են ներկայացնելու Հայաստանը մայիսի 2-10-ը Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ տեղեկանում ենք մարզաձևի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Մեր երկրի հայտացուցակում ընդգրկված են Միլենա Խաչատրյանը (76 կգ քաշային կարգ), Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։

Պատասխանատու ստուգատեսին Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ, պատրաստվում է Երևանի «Օլիմպավան» մարզահամալիրում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա