Logo

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:00 / 04.06.2022ՍՊՈՐՏ
null

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստ։

Հարձակվողը երկրպագուների քվեարկության արդյունքում ստացել է սըր Մեթ Բասբիի մրցանակը։ 37-ամյա ֆուտբոլիստը 4-րդ անգամ է ստանում այս մրցանակը և կիսում է ռեկորդը թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ։

Պորտուգալացին ՄՅՈՒ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացել է նաև 2003/04, 2006/07 և 2007/08 մրցաշրջաններում։ Ռոնալդուն ավարտված մրցաշրջանում ՄՅՈՒ-ի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 24 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա