Logo
ՍՊՈՐՏ / ՍՊՈՐՏ
Հեղինակ

Վարդան Ղազարյան

14:14 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

Հաքիմ Զիեշը՝ իտալական գրանդի թիրախում

«Միլանն» ակտիվորեն աշխատում է՝ «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշի տրանսֆերն իրականացնելու համար՝ հաղորդում է Sky Sport Italia-ն։

Մարոկկացի ֆուտբոլիստն իտալական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամառ։ Այժմ «Միլանն» ու «Չելսին» անմիջական բանակցություններ են վարում գործարքի վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիեշը կարող է միլանյան ակումբ տեղափոխվել վարձավճարով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում մասնակցել է 44 խաղի, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Լրահոս