Logo

Հալա՞նդ, թե՞ Լևանդովսկի՝ պատասխանել է Հենրիխ Մխիթարյանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.11.2021ՍՊՈՐՏ
Հալա՞նդ թե՞ Լևանդովսկի՝ պատասխանել է Հենրիխ Մխիթարյանը - Հալա՞նդ, թե՞ Լևանդովսկի՝ պատասխանել է Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Sport1-ի հետ զրույցում պատասխանել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին հարցին:

– Հալա՞նդը, թե՞ Լևանդովսկին՝ ո՞վ է ավելի լավ հարձակվող.

–  Նրանք տարբեր ֆուտբոլիստներ են, ու բարդ է համեմատել: Մեկ տարի խաղացել եմ Լևանդովսկիի հետ, Հալանդի հետ՝ ոչ: Ռոբերտն ապշեցուցիչ է, վերջին երկու մրցաշրջաններում՝ ցնցող: Բայց ապագան Հալանդինն է: Երկուսն էլ հիանալի են, լավագույններից աշխարհում: Արդար է, որ երկուսն էլ հավակնում են «Ոսկե գնդակին»: Ռոբերտն արժանի է, իսկ Հալանդը, կարծում եմ, մի օր անպայման կնվաճի մրցանակը: Նա բոլոր ունակություններն ունի՝ աշխարհի լավագույն հարձակվողը լինելու համար:

Մխիթարյան. «Ամենահաջող տարիներն անցկացրել եմ Տուխելի գլխավորությամբ»

Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու վերաբերյալ հարցին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա