Logo

Դորտմունդի «Բորուսիան» կորցնում է Հալանդին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:35 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է «Հոֆենհայմին» (3:2):

63-րդ րոպեին վնասվածք է ստացել և փոխարինվել «մեղուների» ռմբարկու Էրլինգ Հալանդը: Երիտասարդ խաղացողի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Աքսել Վիտսելը: 

Ինչպես հաղորդում է Ruhr24-ը, նորվեգացին ազդրի մկանային վնասվածք է ստացել ու դուրս մնացել շարքից անորոշ ժամանակով:

Հավելենք, որ խաղի 6-րդ րոպեին հենց Հալանդն էր բացել հաշիվը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ռմբարկուն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 արդյուանվետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա