Logo

«Սիթիում» վստահ են, որ այդ գործոնը Հալանդին կուղղորդի նոր ակումբի ընտրության հարցում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:00 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիում» կասկած չունեն, որ ամռանը պայմանագիր են կնքելու Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի հետ:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, Անխելինյոյի, Ֆերան Տորեսի և Ջեկ Հարիսոնի վաճառքից հետո ակումբը խնդիրներ չի ունենա ֆինանսական ֆեյր-փլեյի հարցում, բացի այդ էլ 85 մլն եվրո հավելյալ գումար է ստացել:

«Քաղաքաբնակների» ղեկավարությունը կարծում է, որ գլխավոր մարզչի գործոնը գլխավորն է լինելու Հալանդի ընտրության հարցում: Պեպ Գվարդիոլայի հետ մանչեսթերյան ակումբը յուրաքանչյուր տարի համարվում է Պրեմիեր լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդը, որը չի կարող անտեսվել նորվեգացու կողմից:

Հիշեցնենք, որ Հալանդի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Ընթացիկ մրցաշրջանում «մեղուների» կազմում 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով նույնքան գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա