Logo

Պերեսի «Պլան Բ-ն». «Ռեալը» կսպասի մինչև 2024 թվականը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:20 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» պլանավորում է 2024 թվականին պայմանագիր կնքել «Սիթիի» նորեկ Էրլինգ Հալանդի հետ: Այդ ժամանակ հնարավոր կլինի ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնի կետը՝ հայտնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2024 թվականին նորվեգացու հրաժարագինը նվազելու է՝ դառնալով 150 մլն եվրո: Դրանից բացի, «սերուցքայինները» մտադիր են սպասել, որպեսզի հասկանան, թե առողջական ինչ վիճակում կլինի ֆուտբոլիստը, ինչ հաճախականությամբ վնասվածքներ կստանա. վերջին 2 տարիների ընթացքում 21-ամյա ռմբարկուն բազմաթիվ մկանային վնասվածքներ է ստացել: 

Մադրիդում վստահ են, որ մինչև այդ Կարիմ Բենզեման կպահպանի բարձր խաղամակարդակը, ու կենտրոնական հարձակվողի դիրքն ուժեղացնելու կարիք չի լինի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա