Logo

Հալանդը դեմ է, որ ակումբը ներկայացնի Հայաստանի դեմ խաղում ստացած վնասվածքի բժշկական հաշվետվությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:01 / 17.04.2022Հայկական ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդը չի ցանկանում, որ ակումբը մանրամասն ներկայացնի վնասվածքի բժշկական հաշվետվությունը: Sport1-ի հաղորդմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստը Նորվեգիայի հավաքականից վերադարձել է ոտնաթաթի վնասվածքով, որն ստացել է Հայաստանի ընտրանու դեմ խաղում:

Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաև հունվարին. նորվեգացին չէր ցանկանում, որ ակումբը ներկայացնի ազդրի մկանային պատռվածքի բժշկական հաշվետվությունը:

Լրատվամիջոցների կարծիքով՝ Հալանդը խուսափում է հանրայնացնել իր վնասվածքների պատմությունը, որպեսզի խնդիրներ չառաջանան ակումբային գրանցումը փոխելիս:

Ընթացիկ մրցաշրջանում «մեղուների» կազմում Էրլինգն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 8 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա