Logo

Ռոմանո. Հալանդը հաջողությամբ բուժզննում է անցել «Սիթիի» համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:11 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդը հաջողությամբ բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթիի» համար՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գործարքի մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա շաբաթվա ընթացքում: Կողմերի միջև կնքվելու է համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Չնայած տարատեսակ խոսակցություններին՝ Հալանդի աշխատավարձը չի գերազանցելու շաբաթական 375,000 ֆունտը («քաղաքաբնակների» կազմում այդքան վաստակում է Կևին դե Բրույնեն): 

Ընթացիկ մրցաշրջանում «մեղուների» կազմում նորվեգացին անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 8 ասիստի հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա