Logo

Հալանդը կտեղափոխվի «Բարսելոնա», եթե ակումբը կարողանա հավաքել անհրաժեշտ գումարը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.01.2022ՍՊՈՐՏ
haaland cropped 1si91af31yr171wbt5ccutt2ho - Հալանդը կտեղափոխվի «Բարսելոնա», եթե ակումբը կարողանա հավաքել անհրաժեշտ գումարը

«Բարսելոնան» շարունակում է աշխատանքներ տանել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին թիմ հրավիրելու ուղղությամբ։

Cuatro-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան պայմանավորվածություն ունի նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Գործակալը խոսք է տվել, որ հաջորդ մրցաշրջանից հարձակվողը կխաղա կատալոնական ակումբում, եթե ստացվի հավաքել նրա տրանսֆերն իրականացնելու համար անհրաժեշտ գումարը։

Լապորտան ու Ռայոլան շատ լավ հարաբերություններ են պահպանում և դա է պատճառը, որ Հալանդի տրանսֆերի հարցով բանակցությունները լավ են ընթանում։

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը Բունդեսլիգայի 11 խաղում 13 գոլի հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա