Logo

«Այաքսի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:02 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերին՝ հաղորդում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ «Այաքսը» պատրաստ է բաց թողնել 27-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա դիմաց 40 մլն եվրո ստանա։ Ալերն ամստերդամյան ակումբի ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի հունվարին՝ 22,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Վեսթ Հեմից»։

Նիդեռլանդական ակումբի կազմում անցկացրած 65 խաղում նա դարձել է 47 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ալերի ու «Այաքսի» միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Transfermarkt-ը 30 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։ Ավելի վաղ «Միլանը» մոտ էր «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագիր կնքելուն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա