Logo

Համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.01.2021ՍՊՈՐՏ
barca real fans - Համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:03

-

-

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ 2020 թվականի արդյունքներով համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է: «Արքայական ակումբը» հիմնվել է Deloitte-ի կատարած հետազոտության վրա, ըստ որի, իսպանացիները գլխավոր սոցիալական կայքերում 251,5 մլն հետևորդ ունեն:

«Սերուցքայինների» ցուցանիշները գլխավոր սոցիալական ցանցերում հետևյալն են. Facebook-ում ՝110,9 մլն, Instagram-ում՝ 94,5 Twitter-ում՝ 35,7 մլն, YouTube՝ 6,2 մլն և TikTok-ում՝ 4,2 մլն:

Երկրորդ տեղում «Բարսելոնան» է: Կատալոնացիները 248 մլն հետևորդ ունեն: Մյուս ակումբները շատ հետ են նրանցից:

Համացանցում ամենաշատ հետևորդներ ունեցող ակումբների թոփ-15-ը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 251,5 մլն հետևորդ
  2. «Բարսելոնա» – 248 մլն
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» – 140,8 մլն
  4. «Յուվենտուս» – 102,9 մլն
  5. «Չելսի» – 93,2 մլն
  6. «Լիվերպուլ» – 91,7 մլն
  7. ՊՍԺ – 89,6 մլն
  8. «Բավարիա» – 87,1 մլն
  9. «Արսենալ» – 76,4 մլն
  10. «Մանչեսթեր Սիթի» – 75,9 մլն
  11. «Տոտենհեմ» – 37,6 մլն
  12. «Ինտեր» – 37,4 մլն
  13. «Բորուսսիա Դորտմունդ» – 33 մլն
  14. «Ատլետիկո» – 31,6 մլն
  15. «Նապոլի» – 9,4 մլն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա