Logo

Համաձայնեցվել է տրանսֆեր, որը կդառնա ամռան չորրորդ ամենախոշորը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 16.06.2021ՍՊՈՐՏ
nicholas gonsalez - Համաձայնեցվել է տրանսֆեր, որը կդառնա ամռան չորրորդ ամենախոշորը

Արգենտինայի հավաքականի և «Շտուտգարտի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը կարիերան շարունակելու է Անգլիայում:

The Guardian-ը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Բրայթոն»: Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերը, որը կկազմի 29 մլն եվրո:

Գոնսալեսն առաջարկ է ունեցել նաև «Ֆիորենտինայից», սակայն որոշել է տեղափոխվել Անգլիա:

Գոնսալեսի տրանսֆերը կդառնա ամառային չորրորդ ամենախոշոր գործարքը: Ավելի մեծ գումար վճարել են Դայո Ուպամեկանոյի (42,5 մլն, «ՌԲ Լայպցիգից»՝ «Բավարիա»), Իբրահիմա Կոնատեի (40 մլն, «ՌԲ Լայպցիգից»՝ «Լիվերպուլ») և Էմիլիանո Բուենդիայի (38,4 մլն, «Նորվիչից»՝ «Աստոն Վիլա»):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա